Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ գործողության ժամանակ սպանվել է Ուկրաինայի Զինված ուժերի 58-րդ մոտոհրաձգային բրիգադի 16-րդ «Полтава» գումարտակի նախկին հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Գրոմադսկին։ Նա սպանվել է Խարկովում։
Հատուկ գործողության մեկնարկի պահին Գրոմադսկին գտնվել է Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորում։ Նա համալրել է Խարկովի տարածքային պաշտպանության զինյալների շարքերը և սպանվել համալրման առաջին իսկ օրը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարին 58-րդ մոտոհրաձգային բրիգադի 16-րդ գումարտակը, որը ղեկավարում էր Գրոմադսկին, կոտորած սանձազերծեց Ավդեևսկայում, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի երկու կողմից էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել