Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի դեմ սահմանվել է 5500 պատժամիջոց, ինչն ավելին է, քան ԿԺԴՀ-ի և Իրանի դեմ, ասվում է Castellum.ai պատժամիջոցների հետևման տվյալների բազայից։

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո Ռուսաստանի Դաշնության դեմ մոտ 2800 նոր սահմանափակում է մտցվել։ Ամենաշատը պատժամիջոցներ է սահմանել Շվեյցարիան։

Ներկայում սահմանված պատժամիջոցների թվով առաջատարներն են Ռուսաստանը՝ 5500, Իրանը՝ 3600, Սիրիան՝ 2600, Հյուսիսային Կորեան՝ 2100, Վենեսուելան՝ 700:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մեծ մասն անձնական սահմանափակումներ են (2400)։ Եվս 343 սահմանափակում է մտցվել կազմակերպությունների նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել