«Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին որոշել է ուկրաինացի խաղաղապահներին՝ բարձր պրոֆեսիոնալ զինվորականներին, դուրս բերել աշխարհի բոլոր առաքելություններից՝ սարքավորումների հետ միասին: Այժմ պետք է հզորացնել մեր բանակը ռուսական ագրեսիան ետ մղելու գործում»,- գրել է նա:
Ներկայում ուկրաինացի զինվորականները մասնակցում են երեք խաղաղապահ գործողության՝ Կոսովոյում միջազգային խաղաղապահ ուժերում (40 մարդ), Կոնգոյում խաղաղապահ առաքելությանը (13 հոգի), ինչպես նաև ՄԱԿ-ի Կոտ դԻվուարում (56 մարդ) գործողությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



