Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ վերջին շաբաթվա ընթացքում երեք մահափորձ է կանխվել։ Նրան սպանելու համար ուղարկվել է երկու տարբեր ջոկատ՝ վարձկաններ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունից և Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատներից, գրում է բրիտանական The Times-ը:

Հրապարակման համաձայն՝ Կիևում «Վագներ»-ի վարձկանները կորուստներ են կրել իրենց փորձերի ժամանակ և անհանգստացած են եղել այն փաստով, թե որքան ճշգրիտ են Զելենսկու անվտանգության պատասխանատուները կանխատեսել իրենց գործողությունները։

Միևնույն ժամանակ, փետրվարի 26-ին Կիևի մատույցներում կանխվել է Զելենսկու դեմ մեկ այլ մահափորձ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չեչեն հատուկջոկատայինները խումբը ոչնչացվել է նախքան նախագահի մոտ հասնելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել