Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում է թուրքական TRTHABER-ը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան գոհ է, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցք՝ խաղաղ բնակչության տարհանման համար։
Չավուշօղլուն հայտարարել է, որ միջանցքը, ինչպես հնարավորություն կտա քաղաքացիներին տարհանել, այնպես էլ կհեշտացնի մարդասիրական օգնությունը այդ շրջաններ հասցնելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



