Glavkom հրատարակությունը, հղում անելով ուկրաինական դիվանագիտության աղբյուրներին, հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին փուլում ռուսական կողմի առաջադրած որոշ պահանջների մասին։
Մասնավորապես, Մոսկվան պահանջում է.
Ուկրաինայի ոչ դաշինմքային կարգավիճակ՝ ամրագրված խորհրդարանական մակարդակով՝ հանրաքվեի անցկացմամբ
Ուկրաինայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ պետությունների ճանաչում
ապանացիֆիկացում
հրաժարում Ղրիմից:
Կիևը, ըստ տեղեկությունների, խնդրել է «լռության ռեժիմ» սահմանել մինչև հաջորդ հանդիպումը, սակայն ռուսական կողմը դա չի խոստացել։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին կողմերի միջև տեղի են ունեցել առաջին դիվանագիտական բանակցությունները Ուկրաինայում ռուսական զորքերի ռազմական գործողության սկզբից ի վեր։
Հանդիպումը կայացել է բելառուսա-ուկրաինական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։ Այն տեղի է ունեցել առանց նախապայմանների և տևել երեք ժամ։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հերթական բանակցությունները տեղի կունենան մարտի 2–ին։



