168.am-ը գրում է․
Կրեմլից հայտնել են, որ իրենք Վլադիմիր Զելենսկիին համարում են Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Այո, սա Ուկրաինայի նախագահն է»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլը շարունակում է Զելենսկիին համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը «կարող է զենքը վայր դնելու հրաման տալ, և այդ ժամանակ զոհեր չեն լինի»։
Նա նշել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլից հետո դեռևս չեն պլանավորվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների շփումները։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2022/03/01/1660745.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



