Հրետակոծվել է Խարկովի շրջանային վարչակազմի շենքը: «ՌԲԿ»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ուկրաինայի Խարկովի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ տուժել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Հետևանքները վերացնելու համար ներգրավվել է 40 մարդ և 7 տեխնիկա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ իր թելեգրամյան ալիքում հրետակոծության մասին տեղեկությունը հաստատել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել