Armenpress.am-ը գրում է․
Փետրվարի 28-ին առնվազն հինգ մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով Սակրամենտո քաղաքից (Կալիֆոռնիայի նահանգ) ոչ հեռու գտնվող եկեղեցում, ոստիկանությունը ժամանել Է պատահարի վայր: Այդ մասին հայտնել Է BNO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պատահարի վայրում աշխատում են Սակրամենտոյի օկրուգի ոստիկաննեը, նաեւ ներկա Է հատուկ նշանակության ջոկատը:
Հեռուստաալիքը Twitter-ի իր Էջում գրել Է, որ կարգի պահապանները հավաստել են հինգ զոհվածների մասին տեղեկատվությունը: Կրակողի ինքնությունը եւ նրա դրդապատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կան երեխաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1076757.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



