Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Ընդհանուր առմամբ ժամանել է երկու ուղղաթիռ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։

Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել