Tert.am-ը գրում է․

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ արտաքին գործերի նախարարի և Պուտինի աշխատակազմի ղեկավարի դեմ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը նրանց մասնակցության համար, գրում է The Hill-ը:

«Կանադան խիստ պատժամիջոցներ կկիրառի նախագահ Պուտինի, նրա աշխատակազմի ղեկավարի և արտաքին գործերի նախարարի դեմ՝ այն մարդկանց, որոնք կրում են ամենամեծ պատասխանատվությունը Ուկրաինայում տեղի ունեցած մահերի և ավերածությունների համար», - ասել է Տրյուդոն:

Բացի այդ վարչապետը հավելել է, որ Կանադան «նաև պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի և նրա ղեկավարների դեմ՝ նախագահ Պուտինի ներխուժմանը նպաստելու համար։ Այս պատժամիջոցները ուղղված են լինելու 57 անձի, և դրանք ի լրումն են Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ արդեն իսկ սահմանված տասնյակ պատժամիջոցների»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել