Անկարայում Էրդողանի գլխավորությամբ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի` այսօր առավոտյան սկսած ռազմական գործողությունը Ուկրաինայի դեմ։ Զրույցից այլ մանրամասներ այս պահին չեն հայտնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել