ԱՎԾ-ն հրապարակել է 2021թ. տնտեսական աճի ցուցանիշները: Նայում եմ, ներդրումների աճը` 7.7%: Իշխանավորների ոճով շուտով կլսենք շռնդալից ձեռքբերման, ներդրումների տեղատարափի ու երկնքից թափվող մանանայի մասին: Այնինչ իրականում, 2020թ. ներդրումների 8.6% անկման ֆոնին սա նշանակում է, որ 2021-ին չի հաջողվել վերականգնել նույնիսկ ներդրումների նախաճգնաժամային մակարդակը, ուր մնաց, թե գերազանցեին: Այսինքն, 2019-ի համեմատ 2021-ին ներդրումների իրական ծավալը կրճատվել է 1.6%-ով: Զարմացա՞ծ եմ, իհարկե ոչ. երկրի գլխին սրանց «թեթև» ձեռքով կախված անվտանգային աղետի ֆոնին ուրիշ բան սպասելի չէր: Բայց հիմա հասկանում եք, չէ՞, թե ինչու են կապիտուլյանտներն այդքան մոտիվացված սպասում Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորմանը»` թուրքական կապիտալի հույսին մնալով ու տնտեսությունը վերջնական քայքայելու նպատակադրումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել