Հանրապետության նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածության առաջադրումից անցել է ավելի քանի մեկ շաբաթ ժամանակ, սակայն առաջադրված միակ թեկնածուն որևէ հանդիպում չի ունեցել որևէ քաղաքական կուսակցության, հասարակական կազմակերպության, հանրային որևէ խմբի ներկայացուցիչների հետ, չի ունեցել ոչ մի մարզային այցելություն, կարծիք չի արտահայտել հասարակական կյանքի որևէ արդիական խնդրի վերաբերյալ։ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգով թեկնածության առաջադրումից մինչև Ազգային ժողովում դրա քննարկումները, նախատեսում է 20 օրից ավել ժամանակ այն տրամաբանությամբ, որ թեկնածուն ներկայանա հասարակությանը, ներկայացնի իր մոտեցումներն ու պատկերացումները, շփվի մարդկանց հետ, խոսի իր հետագա անելիքներից։
Արդեն ակնհայտ է, որ Վահագն Խաչատուրյաննն իր առջև նման խնդիր չի դրել։ Նա հասկացել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելով, առաքելություն ունի ծառայելու ոչ թե հայ ժողովրդին, այլ նրա թիվ մեկ թշնամուն՝ Նիկոլ Փաշինյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել