Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է բոլոր պահվող անձանց վերադարձնելու կարևորությունն ու նշել, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Վերջինս հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական:

«Կարևոր ենք համարում զուգահեռաբար ջանքերի գործադրումն՝ ուղղված անհետ կորածների ճակատագիրը պարզելուն, և աջակցելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես համանախագահ»,- հավելել է դիվանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել