Բաքվի թշնամական բռնապետության ներսում բուն Աղվանքի պատմությանը և էթնիկական ժառանգականությանը մոտենում են ընտրովի, քանզի դա է պահանջում տեղաբնիկ ժողովուրդների բանտ հանդիսացող այդ քաղցկեղային գոյացության ինքնին բարբարոսական և ծավալապաշտական էությունը։
Մասնավորապես, եթե ադրբեջանաբնակ ուտիների մի քանի ծախու ներկայացուցիչներ, մոռանալով հայ-ուտիական հազարամյակների ընդհանուր պատմությունը և բարեկամությունը, դարձել են Բաքվի բռնապետի հակահայ քարոզչության և քաղաքականության գործիք, ապա բուն Աղվանքի ժառանգորդ այնպիսի նշանավոր տեղաբնիկ ժողովուրդներ, ինչպիսիք են լեզգիները, ծախուրները, ռուտուլները, ղրիզները, բուդուղները, հապուտները և այլք ենթարկվում են ձուլման և ուծացման բիրտ քաղաքականության։
Սա Իսմայիլլի շրջանի Մոլլաիսաղլի գյուղում 2021թ․ բացված «թուրք-ադրբեջանական բարեկամության» հուշարձանն է, որը հավանաբար նույնպես պետք է համարել «աղվանական»։ Մինչդեռ գյուղն ամբողջությամբ բնակեցված է հապուտներով, որոնց աղվանական ծագման և բուն Աղվանքի ժամանակներից սերող լեզվի կորստյան եզրին գտնվելու մասին խոսելն իսկ արգելվում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/5234659639905786
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել