Tert.am-ը գրում է․
Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Վերջինս նշեց, որ քիչ առաջ է ավարտվել ՔՊ խմբակցության հանդիպումը Վահագն Խաչատուրյանի հետ և թեկնածության առաջադրման սահմանած ժամկետում կներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/02/01/konjoryan/3764022
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



