Pastinfo.am-ը գրում է.
Ադրբեջանի զինվորականները դեռեւս իրենց մոտ են պահում նախօրեին բռնությամբ սպանված արցախցու աճյունը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, 12։35-ի դրությամբ, խաղաղ բնակչի աճյունը չի փոխանցվել հայկական կողմին ու այն վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Հնարավոր է և այսօր Սարգսյանի աճյունը հանձնեն ԱՀ ԱԻՊԾ փրկարարներին։
Հիշեցնենք, որ 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող՝ 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ։ Բռնություն գործադրելուց հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։ 65-ամյա Սարգսյանը զբաղվում էր անասնապահությամբ:
Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել էին դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից գերեվարվել, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե բնակիչը հարձակվել է ադրբեջանցի զինծառայողի վրա, որից հետո նրան «վնասազերծել» են։