Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած համաժողովի ընթացքում մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որը շատ հմուտ կերպով լռեցվեց Հայաստանում: Լրատվականները մեզ տեղյակ պահեցին, որ Իրանը ստորագրել է մի հուշագիր, որը (հերթական անգամ) շնորհավորում է Ադրբեջանին իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու առիթով: Շատ ավելի կարևոր էր այն փաստը, որ նույն քաղաքում Իրանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը պայմանավորվել են գազի սվոփային մատակարարումների մասին: Սա փաստացի թույլ է տալիս Ադրբեջանին, իրանական գազամուղները շահագործելով, իր ՏԱՆԱՊ գազամուղը լցնել թուրքմենական գազով, առանց որի, այն թերծանրաբեռնված է: Հիմա տեսականորեն Ադրբեջանական գազը կարող է արդեն մրցել ռուսականի հետ եվրոպական շուկայում:
ՏԱՆԱՊ-ն ի սկզբանե հենց միջին ասիական գազի հաշվարկով էլ պլանավորվել էր, ուղղակի վերջին անգամ, երբ կողմերը մոտ էին համաձայնության, 2019-ի հուլիսի 21-ին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը հաղորդեց, որ Թուրքմենիայի նախագահը մահացավ ու հարություն առավ մոտ 24 ժամ անց: Դրան գումարած՝ Ադրբեջանը ոչ բավարար կայուն էր, Արցախի չլուծված խնդիր ուներ: Արցախի հարցը «լուծվեց»: Թալիբները վերցրին Աֆղանստանը, իսկ միջին ասիական բոլոր երկրներում հակառուսական մեծ ալիք է բարձրանում, ինչը Բերդիմուխամեդովի կյանքի համար որոշակի երաշխիքներ է տալիս, քանի որ իր վաղաժամ մահվան դեպքում, շատ հնարավոր է՝ Թուրքմենիստանն էլ ընկնի թալիբների ձեռքը:
Ռուսաստանի հաշվարկով՝ այս դավադրության արդյունքում Ադրբեջանը պիտի մտներ ԵԱՏՄ, ինչն ակնհայտորեն տեղի չի ունենում, քանի որ Ադրբեջանը ստացել է շատ ավելին, քան կարող էր ակնկալել: Սա հաշվի առնելով` Իրանը անընդհատ կրկնելու է, որ Հայաստանի սահմանները պետք է չփոփոխվեն ու անընդհատ շնորհավորելու է Ադրբեջանին, քանի որ քաջ գիտակցում է, որ այս ամենի արդյունքում Ռուսաստանը Կովկասից դուրս է գալու և վերականգնվելու է 17-18րդ դարերի ստատուս քվոն, որտեղ հենց Իրանն էր տարածաշրջանի տերը:
Հետաքրքիր է, որ առաջին չեչենական պատերազմը սկսվել է Արցախյան առաջին պատերազմի հրադադարից հետո ու ավարտվել է, երբ 1996-ին ադրբեջանական նավթը տարանցվեց Նովորոսիսկի նավթամուղով, իսկ երկրորդ չեչենականը սկսվեց Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի կառուցման համաձայնագիրը կնքելուց անմիջապես հետո: Ընդ որում, սկսվեց նրանից, որ Բաքվի նավթը տեղափոխող Բաքու-Նովորոսիսկ նավթամուղը արգելափակվեց չեչենների կողմից: Երկրորդ չեչենական պատերազմի ակտիվ փուլը, որը մեկ տասնամյակի պատմություն ունեցող կոնֆիլտ էր, զարմանալիորեն ավարտվեց հաշված ամիսների ընթացքում: Սակայն ընդհուպ մինչև Բաքու-Թբիլիս-Ջեյհանի կառուցումը (որի ընթացքում, ինչքան էլ զարմանալի է, արցախյան շփման գծում որևէ լուրջ միջադեպ չեղավ) Չեչնիայում երբեմն պարտիզանական ակտիվություն էր նկատվում, զուտ որպեսզի «գործընկերները» զգոնությունը հանկարծ չկորցնեն ու չփորձեն «գցեն»: Էդ պարտիզանների բոլոր հիմնական առաջնորդները վերջում հանգրվանեցին Լոնդոնում:
Էս ամեն ինչին միակ ընդդիմացողը Վազգեն Սարգսյանն էր: Դրա համար եմ ասում, որ Արցախը ծախվել է Հոկտեմբեր 27-ին: Էդ մարդը նավթամուղի միակ ռեալ սպառնալիքն էր: Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում հստակ ասեց, որ նավթային լոբիստ Նյուտ Գինգրիչը մտավ ԱՄՆ նախագահի մոտ հենց էս հարցով: «Գործընկերներն» էս հարցում էլ պադվադիդ չարին, սև գործն իրանց վրա վերցրին:
Հ.Գ. ԲԹՋ-ի կառուցումից հետո Բաքվի նավթի փոխարեն Նովորոսիյսկ էր գնում թուրքմենական նավթը: Մեր կապիտուլյացիայից հետո, Թուրքմենիստանն էլ իր նավթը հանեց Նովորոսիսկից ու տարավ ԲԹՋ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=218928497052384&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել