ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը կայանալու է Ստոկհոլմում:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ինչպես նա հայտնում է, նիստի ժամանակ նախատեսվում է մի շարք հարցեր, որոնք առնչվում են կազմակերպության գործունեության հեռանկարներին և աշխատանքի արդյունքներին՝ ռազմաքաղաքական, հումանիտար և տնտեսական առումներով:
«Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



