Ում համար դեռ պարզ չէ, մեկ անգամ էլ ասեմ:
Փողոց դուրս գալուց առաջ օրակարգ է պետք մտածել, որը բացառապես քաղաքական է և դրա համար պատասխանատվություն են ստանձնում իրենց քաղաքական համարող խումբ/խմբեր:
Բոլոր դեպքերում, երբ փողոց ես դուրս գալիս պետության համար ու ձախողված կառավարիչների դեմ, ապա քաղաքական օրակարգի առաջին կետը միշտ մեկն է՝ հրաժարականի պահանջ:
Կա՞ նման պահանջ. Չկա:
Կա՞ օրակարգ. Չկա:
Հետևաբար չկա նաև պատասխանատվություն ստանձնած խումբ, որոնց առաջնորդ են համարում:
Սա իրականում բարդ չէ հասկանալ, բայց թե ինչու իրենց քաղաքական համարող շատերը չեն ուզում սա հասկանալ՝ ինձ համար պարզ չէ:
Թե ինչու են փողոցում աղաղակում ապաքաղաքական ազգային շարժում անհեթեթ ձևակերպումը, ինձ համար պարզ չէ:
Թե ինչու են թղթի հրապարակում պահանջում (հրաժարականի փոխարեն) իրենց իսկ կողմից դավաճան համարվող անձից, ինձ համար պարզ չէ:
Վերջապես պարզ չէ, թե ով և ինչի համար է պատասխանատու:
Եվ դուք ինչ եք կարծում սա հասկանալու համար շատ մեծ խե՞լք է պետք. Ոչ իհարե: Հետո չասեք մարդիկ անհայրենիք էին, չեկան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/5246834701999863
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել