168.am-ը գրում է․

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է թուրքական ASELSAN ընկերության գործադիր տնօրեն Հալուք Գորգյունի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Հասանովը բարձր է գնահատել ASELSAN-ի արտադրած տեխնիկական սարքավորման բարձր որակը, որն օգտագործվել է անցյալ տարվա աշնանը Արցախի եւ Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են ժամանակակից մարտական գործողությունների նոր մեթոդներն ու տեխնիկան, ինչպես նաեւ երկու երկրների կողմից իրականացվող համատեղ նախագծերը՝ ուղղված ադրբեջանական զորքերի տեխնիկական հագեցվածության հետագա ամրապնդմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել