Tert.am-ը գրում է․


BBC-ի միջազգային թղթակից Սթիվեն Ռոզենբերգը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարցազրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե օրերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինչպես է իրեն դիմել՝ պարոն նախագա՞հ, պարոն Լուկաշենկո՞, թե՞ Ալեքսանդր Գրիգորիևիչ:


Սրան ի պատասխան Լուկաշենկոն նշել է.«Իսկ ինչո՞ւ է դա ձեզ անհանգստացնում: Բելառուսում պարոն նախագահը հենց պարոն Լուկաշենկոն է։ Ինձ համար դա ընդհանրապես նշանակություն չունի»:

Սակայն Ռոզենբերգը նրան ընդհատել է.«Ինչպես գիտեք՝ Եվրամիությունում Ձեզ չեն ճանաչում որպես օրինական նախագահ։ Հետաքրքիր է՝ ինչպես է նա ... »:

Սակայն Լուկաշենկոն, թույլ չտալով, որ լրագրողը շարունակի, ասել է.«Լսե՛ք, ինձ չի հետաքրքրում, թե ինչ եք Եվրամիությունում մտածում Բելառուսի նախագահի մասին։ Ես չեմ ընտրվել Եվրամիության կողմից: Դուք ինձ չեք ճանաչում արդեն քառորդ դար։ Դու, Սթիվ, ենթադրում եմ, ուղղակի տեղյակ չես: Արդեն քառորդ դար է, ինչ ինձ չեն ճանաչում Եվրամիությունում և ի՞նչ»:

Սակայն լրագրողը հերթական անգամ հարցրել է, թե ինչպես է իրեն դիմել Մերկելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել