Երեկ առավոտյան լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Լավրովը նշում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա, երբ որ լինի համապատասխան կոնսենսուս, որը տվյալ պահին չկա: Իսկ երեկոյան իմանում ենք, որ նման հանդիպում կկայանա, բայց, ոչ թե Մոսկվայում, այլ՝ Բրյուսելում: Ընդ որում՝ ամենաուշագրավն այն է, որ եթե Մոսկվայում տեղի ունենալիք ու տհաճ անակնկալներով լի հանդիպումների մասին մենք իմանում ենք կա՛մ վերջին պահին, կա՛մ արտահոսքերից, ապա տվյալ դեպքում դրա մասին պաշտոնապես հայտարարվել է ԵՄ նախագահի կողմից, այն էլ՝ հանդիպումից մեկ ամիս շուտ!
Ինչպես և կանխատեսում էի, անհեռատես քայլերի պատճառով Մոսկվան կորցնում է ազդեցությունը տարածաշրջանում, որտեղ հարց լուծող տղերք են այսուհետ լինելու ԱՄՆ-ն, Իրանն ու Չինաստանը: Քանի որ Թայվանի շուրջ լարվածությունն առնվազն ժամանակավորապես նվազեց, մեզ մոտ Սյունիքով հակաիրանական միջանցքի թեման այլևս արդիական չէ:
Զավեշտը նրանում է, որ Մոսկվան բերեց, հետո փրկեց, հետո վերալեգիտիմացրեց մի մարդու, որի միակ նպատակը Մոսկվային չեզոքացնելն էր ու նա դա արեց:
Թե բա՝ եթե մենք թույլ տայինք, որ նա հաղթի, նա կմտներ ՆԱՏՕ... Սա գուցեև «ազգակործան դավաճան» է, բայց դուք հաստատ դարակազմիկ իձիոտներ եք, ու առնվազն՝ ոչ պակաս դավաճան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=212321317713102&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել