Tert.am-ը գրում է․
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը:
«Մենք խոսելու ենք նաև այն մասին, ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար, ինչպիսին, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Ողջունում ենք ռուսական ջանքերը հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելուն հասնելու գործում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է շվեդ գործիչը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/11/19/linde/3728960
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



