Ես երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր ՀՀ և Ադրբեջանի սահմանների միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից և երեքն էլ մեզ համար ընդունելի են։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի  նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես  է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ դրանք ընդունելի են»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանին խնդրեց ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները և փորձել իրագործել առաջարկները՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել