Tert.am-ը գրում է․

Հայաստանը, ինչպես և Վրաստանը, դարձել է Անդրկովկասի այնպիսի մի երկիր, որտեղ մշտապես ինչ-որ բան է տեղի ունենում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելով, սակայն հաղթելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իշխանության կայուն մեխանիզմներ ստեղծել: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության խմբագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը:

Ինչպես մասնագետը նշում է, եթե 2018 թվականին նրան հաջողվեց մոբիլիզացնել «ժողովրդին» և հասնել նախկին վարչակազմի հրաժարականին, ապա ներկայում վարչապետի դեմ մոբիլիզացվել է էլիտայի մեծ մասը, որը չի կարող զանգվածային ցույցեր կազմակերպել, սակայն կարող է ագրեսիվ քաղաքական-հոգեբանական միջավայր ստեղծել, երբ օրինական մեթոդների կիրառումը իշխանափոխության համար կա՛մ դժվարացած է, կա՛մ բացառված, քանի որ Փաշինյանի կուսակցությունը տիրապետում է խորհրդարանական մեծամասնությանը, իսկ պայքարի այլ միջոցները միայն արտաքին նախադրյալներ են ստեղծում քաղաքական ճժգնաժամի համար:

Արդյունքում պետական ինստիտուտները Հայաստանում չափազանց թուլացած են, և Փաշինյանը դժվարությամբ է թեկնածուների գտնում նախարարների պաշտոնների համար: Նրա հիմնական կադրային տարբերակները իր իսկ խորհրդականներն են, ինչպես նաև մարդիկ, որոնք Հայաստանից բավականին երկար բացակայել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել