Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց մանդատները ստացած պատգամավորների անունները։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց` մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Միքայել Թումասյանին»,–ասաց նա։

Միքայել Թումասյանը երդվեց, իսկ Ասպրամ Կրպեյանը դահլիճում չէր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել