Թուրքիայի ԱԳ նախահար Մևլյութ Չավուշօղլուն երկուշաբթի Թեհրանում բանակցություններ է վարել իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, Աբդոլլահիանը նրան ընդունել է ԱԳՆ շենքում: Սա Չավուշօղլուի առաջին այցն է Թեհրան Աբդոլլահիանի՝ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել էր, որ նախարարների հանդիպման օրակարգում կլինեն սահմանային խնդիրներին, ինչպես համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել