2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Արցախի Դատախազությունից։

Տարվում է նախաքննություն:

Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն  կտրամադրի:

Հիշեցնենք՝ այսօր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին միջադեպ է տեղի ունեցել: Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի հարազատը մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները ձերբակալել են եղբոր սպանության համար ադրբեջանական հենակետը պայթեցրած արցախցուն: 

Արցախի ՄԻՊ-ը հաղորդել էր, որ արցախցուն ռուսական կողմն առաջիկա ժամերին հանձնելու է Արցախի իրավապահներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել