Tert.am-ը գրում է․

ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Ալեքսեյ Պուշկովը քննադատության է ենթարկել Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային:

Ինչպես գրում է Свободная Пресса-ն, սենատորի կարծիքով՝ այս իրավիճակում հասկանալի է, թե ինչ նպատակով է Կիևն անօդաչուներ ձեռք բերում և ում դեմ է դրանք կիրառելու:

«Այն բանից հետո, երբ թուրքական անօդաչուները վաճառվում են Ուկրաինային, ինչպես նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, դրանք դառնում են Ուկրաինայի սեփականությունը, այդ իսկ պատճառով Թուրքիայի նկատմամբ բողոքներ լինել չեն կարող: Սակայն մինչ դրանց վաճառելը, անօդաչուները Թուրքիայի սեփականաությունն են»,- գրել է Պուշկովը սոցցանցում:

Սենատորը վստահություն է հայտնել, որ Անկարան է որոշում կայացնում՝ ում վաճառի տվյալ զենքը: Բացի այդ, Պուշկովն ընդգծել է, որ Անկարան պարզ հասկանում է՝ ինչի համար է Կիևը գնում ԱԹՍ-ները:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել