Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնելով, փաստացի, այդ քայլով սրանք Սյունիքի միջանցքի այլընտրանքային և էլ ավելի շահավետ առաջարկ արեցին թուրքերին: Հայատյաց իշխանությունը հստակ հաշվարկել է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածից օգտվող գյուղերի բնակչությանը շրջափակման մեջ գցելով, անվտանգության խնդիրներ ստեղծելով, պարենի և կոմունիկացիոն կոլապսների ենթարկելով, կստեղծեն այնպիսի իրավիճակ, որի արդյունքում համայնքները և ընդհանրապես Սյունիքը կսկսի հայաթափվել։ Եվ հենց այս հայաթափված, կաթվածահար իրավիճակն էլ իրենց հնարավորություն կտա ոչ միայն սահուն կերպով տրամադրել միջանցք, այլև մոտ ապագայում՝ ամբողջ Սյունիքը։ Հաջորդիվ, այս ազգադավից իր գործատուները պահանջելու են Արարատի մարզը։
Հայաստան և Սփյուռք փրկության մի ուղի է մնացել, ամեն գնով սրանց հեռացնել իշխանությունից։
ԱՄԵ´Ն ԳՆՈՎ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել