Armsport.am-ը գրում է․

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կալանավորումը կազդի երկրի իմիջի վրա, հայտարարել Է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Լեհական ռադիոն՝ վկայակոչելով Վարշավայի նախագահական պալատի աղբյուրի:

Այս հայտարարությունը Դուդան արել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Լեհական պետության ղեկավարը նաեւ հիշեցրել Է, որ Լեհաստանը Սահակաշվիլիին ընդունում Է որպես Լեխ Կաչինսկու ընկեր, եւ խնդրել Է միջոցներ ձեռնարկել նախկին նախագահի գործը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ Է արել Վրաստանի կառավարությանը՝ Սահակաշվիլիին «արդարացի եւ արժանավայել» վերաբերվել:

Ինչպես նաեւ՝ անհապաղ քայլեր ձեռնարկել նախկին նախագահին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Սահակաշվիլին գաղտնի կերպով անցել Էր Վրաստանի սահմանը եւ հոկտեմբերի 1-ին` ձերբակալվել: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության Էր դատապարտվել երկու քրեական գործերով:

Նրա դեմ եւս երեք գործեր, այդ թվում՝ սահմանի անօրինական հատման վերաբերյալ, գտնվում են քննման փուլում: Նախկին նախագահն իր նկատմամբ բոլոր մեղադրանքները համարում Է կեղծ, իսկ իրեն՝ քաղաքական բանտարկյալ, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել