Մոսկվայում կապիտուլյացիայի երկրորդ ու վերջնական ակտը կնքելու փոխարեն, Փաշինյանը հարցազրույց է տալիս, որում պնդում է, որ նախորդ ակտը, այսինքն՝ եռակողմ համաձայնագիրը, չի աշխատում: Ասել է, որ պահվող անձինք չեն ազատվել, տեղահանվածները չեն վերադարձել, հրադադարը չի պահպանվում: Նա պնդում է, որ հակամարտությունը կարգավորված չէ, ու որ դելիմիտացիան և ճանապարհների բացումն իրար հետ կապ չունեն: Վերջում էլ՝ «նա դեսերտ» ասում է, որ բանակն ինչ ուզել, այն էլ ստացել է: Ուղղակի, չգիտես ինչու, բանակը լրիվ անպիտան ինքնաթիռներ է ուզել, շատ անհրաժեշտ ու դեռ Սերժի օրոք գնված, բայց չմատակարարված ՀՕՊ-ի (մասնավորապես ТОР-երի) փոխարեն:
Այս ամենը երկու բանի մասին է վկայում: Նախ՝ Լավրովի պլանը լիարժեք տապալված է. հակամարտությունը լուծված չէ, Ադրբեջանը դժգոհ է ու ԵԱՏՄ չի մտնի, Հայաստանը դժգոհ է ու սկսում է հաշիվ պահանջել դաշնակցից, իսկ ռուս խաղաղապահների կարգավիճակը Արցախում մնում է օդում կախված: Երկորդ կարևոր արձանագրումն այն է, որ Փաշինյանն անցել է հակագրոհի: Արդյոք այդ հակագրոհը կսլանա՞ Ռուսաստանից բացի նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, դեռ հայտնի չէ: Ակնհայտ է, որ արևմուտքն անում է ամեն ինչ, որ թուրքերը սթրվեն ու չխառնվեն բազառին:
Ըստ ամենայնի՝ մոտ օրերս, եթե ոչ ժամերս, տեղեկատվական հակագրոհին կհետևի նաև ֆիզիկականը: Բացառված չէ, որ Փաշինյանը կհրահանգի ՊՆ-ին դուրս հրավիրել ադրբեջանցիներին ՀՀ տարածքից, որն, իմիջիայլոց, դեռ տեխնիկապես ՀԱՊԿ տարածք է համարվում: Ու հենց որ բախում սկսվի, Փաշինյանն այս փաստն էլ կհիշի ու կպահանջի` այսպիսով սկիզբ դնելով ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պրոցեսին:
Ու էս ամենի ֆոնին Լավրովը, չգիտես ինչու, զանգում է Վատիկան՝ Արցախյան հակամարտությունը քննարկելու համար: Վատիկանը ոչ 3+3-ի մեջ ա մտնում, ոչ էլ Մինսկի խմբի մեջ ա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել