Armenpress.am-ը գրում է․

Լեհաստանի իշխանությունները քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ  փակելու հնարավորությունը միգրացիոն ճգնաժամի պատճառով: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել Է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ սցենարը հաշվի Է առնվում»,- ասել Է նա՝ պատասխանելով այդ միջոցների հնարավորության մասին հարցին: «Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասն, որ այդ սպառնալիքը գոյություն ունի, եթե Բելառուսի իշխանությունները չդադարեցնեն իենց գործունեությունը»,- նշել Է Մյուլլերն՝ ընդգծելով, որ լեհական կողմն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել բելառուսական կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել