168.am-ը գրում է․
Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը հաջորդ տարվա սկզբին, նշելով, որ ամեն ինչ հնարավոր է, բայց ռեալ պայմանավորվածություն առայժմ չկա։
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Պուտինը եւ Բայդենը կարող են մինչեւ այս տարվա վերջը առցանց ձեւաչափով զրույց ունենալ, իսկ 2022 թվականի սկզբին՝ անձնական հանդիպում: «Իսկապես, ամեն ինչ հնարավոր է, ռեալ պայմանավորվածություններ առայժմ չկան: Հենց որ դրանք լինեն, մենք կհաղորդենք»,-Պեսկովն ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/11/10/1605577.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



