Tert.am-ը գրում է․

2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախյան պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել՝ անդրադառնալով հակամարտության՝ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հետևանքներին և ներկայացնելով 8 առաջարկ մարդու իրավունքների անհապաղ պաշտպանության համար:

«Հանձնակատարը նկատում է, որ հակամարտությունից տուժած շրջանների հասանելիությունը շարունակում է սահմանափակ լինել մարդասիրական աջակցություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների հարցով մշտադիտարկում իրականացնող առաքելությունների համար, և որ խոչընդոտներ են ի հայտ գալիս նման առաքելությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանձնակատարի կարծիքով՝ հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի որպես առաջնահերթ խնդիր: Վերջինս կոչ է անում բոլոր իրավասու իշխանություններին միավորվել և արդյունավետ ու ճկուն միջոցներ ընդունել՝ մարդասիրական և մարդու իրավունքների հարցով զբաղվողների հասանելիությունն ապահովելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել