Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային  քննարկումներ: 

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում սահմանադրական դատարան ներկայացվող անհատական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև սահմանադրական դատարանների և  այլ դատարանների միջև փոխհարաբերություններին:

Ամփոփելով թեմատիկ քննարկումները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան ընդգծել են մասնագիտական նմանատիպ  ձևաչափերի կազմավորման անհրաժեշտությունը և սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել