Սեֆիլյանը 2016-ի մայիսի 12-ին ասուլիս է տալիս, որը ըստ էության գալիք ահաբեկչության անոնսն էր: Մայիսի 18-ին Ոստիկանության «6րդ» վարչությունը դարանակալում է սովետաշենի զորամասը, որը և թիրախավորել էին Ծռերը: Սեյրան Օհանյանը տապալում է ոստիկանների գործողությունը` իշմար տալով ծուղակի մասին:
Սրանից երկու շաբաթ անց, հունիսի 6-ին Արմեն Գևորգյանը վերադառնում է քաղաքական առաջին պլան և զբաղեցնում ԱԽ քարտուղարի պաշտոնը:
Ծռերը երկրորդ փորձից գրավում են ՊՊԾ-ն: Իրենց հանձնվելուց հետո Երևան է վերադառնում Կարեն Կարապետյանը ու դառնում վարչապետ: Արմեն Գևորգյանը դառնում է նախագսհի աշխատակազմի ղեկավար, աշխատակազմում տեղեկատվական բլոկը սկսում է կառավարել Ալեքսան Հարությունյանը: Զուգահեռաբար բազմաթիվ այլ, ավելի մանր պաշտոններ են ստանում Քոչարյանի թմակիցները:
Երկու տարի անց երկրում տեղի է ունենում հեղաշրջում, որը ջերմորեն ողջունվում է Քոչարյանի մտերիմների կողմից: Կարեն Կարապետյանի երաշխիքը ստանալով` Սերժ Սարգսյանը հեռանում է: Փաշինյանը գալիս, հանձնում է Արցախը ու փրկվում է Օնիկ Գասպարյանի շնորհիվ, ով պնդում է, որ բանակը չի միանա ցուցարարներին ու, որ պետք է գնալ սահմանադրական ճանապարհով:
Էդ սահմանադրական ճանապարհին Փաշինյանի զուգընկերն է դառնում Քոչարյանը, ինչը վերալեգիտիմացնում է Նիկոլին: Լեգիտիմ Նիկոլին կից լեգիտիմացվում է նաև ԱԺ-ն` Ալեն Սիմոնյանին զոռով ընտրելով, թեպետ, զուտ ԱԺ փոխնախագահ չառաջադրելով, «ընդդիմությունը» կարող էր տապալել ԱԺ աշխատանքները...
Էս ամենինչը փաստ է: Ժամանակին սրա մասին չգիտեինք, հիմա գիտենք: Ստեղ տրամաբանական շղթա չտեսնողը պիտի խելքից պակաս լինի, ըստ իս:
Հիմա, երբ Ծռերը ասում են, որ կա Փաշինյան-Քոչարյան դաշինք, դա ըստ էության այս ճշմարտությունը մարգինալիզացնելու ու դաշտից դուրս նետելու համար է արվում: Դա է Ծռերի ֆունկցիան, այնպես, ինչպես Քոչարյանի ֆունկցիան Նիկոլին պահելն է: Ուրիշ հարց, որ Նիկոլը սրանց միանշանակ գցելու է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165612305150501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել