Armeniasputnik.am-ը գրում է.
Ադրբեջանական կողմն այսօր կրակել է Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը նշեց` կրակոցները տների ուղղությամբ չեն եղել։ «Երկու կրակոց է եղել, այն էլ՝ հեռու։ Նպատակային կրակոց չի եղել»,–ասաց Ավանեսյանը։
 
Նրա խոսքով` կրակոցների հետևանքով համայնքին որևէ վնաս չի պատճառվել։
 
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կար 6 վիրավոր։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել