168.am-ը գրում է․

Այսօր խորհրդարանում Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքում, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց, որ չի կարող ասել։

«Ոչ մի հարցի չեմ պատասխանելու, բարի եղեք՝ գնացեք»,- նշեց նա։

Հարցը՝ հրահանգ կա՞, որպեսզի գեներալները չխոսեն, Ա. Բաղդասարյանն անպատասխան թողեց, ընդգծելով. «Ձեր որևէ հարցի չեմ պատասխանի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել