Tert.am-ը գրում է․
Կովկասագետ և Regnum գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն ադրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ վերջինս խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին. «Այդ հարցում մենք խոհրդակցում ենք Ադրբեջանի հետ, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, մենք արդեն հայտնել են, որ կպատասխանենք Հայաստանի կողմից արվող դրական քայլերին»:
Տարասովն ընդգծում է, որ ինչպես Անկարան, այնպես էլ Երևանը հայտարարել են, որ «դրական ազդակներ» են ստացել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այս մասին օգոստոսի վերջին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հենց այդ փաստն արդեն վկայում է, որ Թուրքիան և Հայաստանը, գուցե, ինչ-որ փակ երկխոսություն են սկսել՝ երրորդ կողմի միջնորդությամբ՝ հավանաբար, Վրաստանի: Այս առումով, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ մանրամասնությամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել լրագողների հարցերին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը», որ «պատմությունը չպետք է խոչընդոտ լինի այդ ճանապարհին», «միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է հաշտությանն ուղղված մոտեցումներ դրսևորել»: Երևանի գործողությունների հերթականությունն, ըստ թուրքական կողմի, կայանում է նախ Բաքվի հետ խաղաղ պայմանագիր կնքելու, ապա Անկարայի հետ հարաբերությունների վերականգման մեջ»,- նկատում է քաղաքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



