Չի կարա Փաշինյանը թուրքերին միջանցք տա: Պարզապես չի կարա, զուտ էն պատճառով որ չտալը իր կյանքի միակ երաշխիքն է: Ինչ ասես կտա՝ Տիգրանաշենն էլ, Տավուշի անկլավներն էլ, տո որ շատ ուզեն Երևանի Արաբկիր համայնքն էլ կտա, բայց օրինակ Աջափնյակը չի տա: Չի կարա նա Աջափնյակը տա քանի որ Հնդկաստանն ու Իրանը Եվրոպայի հետ կապող Հյուսիս-Հարավը հենց Աջափնյակով է անցնում:
Ուրիշ հարց որ Հյուսիս-Հարավը Ասիան Եվրոպայի հետ կապելու համար պետք է լինի կայուն ոչ միայն արտաքին այլ նաև ներքին վտանգների առումով: Նույնիսկ եթե Իրանը հետամուտ լինի ՀՀ սահմանների անձեռնմխելիությանը, դա դեռ չի նշանակում որ Փաշինյանի կառավարությունը կկարենա զսպի ինֆլյացիան կամ կատարի բյուջեն: Հետևաբար Փաշինյանը պետք է գնա, բայց կգնա միայն երբ լիովին ոչնչացված կլինի Քոչարյանի կերպարը, որպեսզի Հյուսի-Հարավի թեման փակելու ռիսկ չլինի:
Ցավալի է իհարկե գիտակցել որ մենք ոչ թե «Սպարտա» ենք այլ լավագույն դեպքում «Պանամա», բայց հանուն արդարության նշենք որ չի կարա գոյություն ունենա «Սպարտա» որտեղ հանուն «Սպարտայի» պատրաստ է կռվել բնակչության ընդամենը կես տոկոսը... Ընդ որում ոչմեկ ձեզ չի խանգառում հենց էսօր սկսել կերտել ապագա «Սպարտան», գնալ մարզասրահ, ստեղծել ռազմա-քրիստոնեական շարժում, կառուցել նոր հասարակության հիմքերը... Այսինքն անել այն ինչ փորձում է անել Ադեկվադ միաբանությունը:
Կար մի փորձ «ազգ-բանակը» ստեղծել իմպերատիվ կարգով, վերևից... չստացվեց, չթողին, մերժին... հում հում կերան մեր հայրենական չարչիները, թե բա՝ «մի րոպե, Վիգե՛ն»:
Մնում ա փորձենք ներքևից ստեղծենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165599460205501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել