Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ , ընդիմադիր պատգամավոր Tigran Abrahamyanը վարչապետ Փաշինյանին հարցնում է .
ե՞րբ է զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք, խնդրելով նշել կոնկրետ օր եւ ժամ։
Բաց թողելով այն խժդժությունները , որոնք առաջացարեց երկրի ղեկավարը այդ հարցին պատասխանելիս` ֆիքսենք կարեւորը։
Փաստորեն բացի նրանից, որ սեպտեմբերի 27 ից օրեր առաջ տեղեկատվություն կար, որ Ադրբեջանում հավաքագրում են բեռնատար ավտոմեքենաներ (պիկապներ), տեղի է ունենում ՄՈԲ ռեսուրսի մոբիլիզացիա, թուրքական Ֆ-16 կործանիչները եկել եւ մնացել էին Ադրբեջանում, տարբեր տեղեկություններ կար, որ Սիրիայից ահաբեկիչների հավաքագրում է տեղի ունենում Արցախ ուղարկելու նպատակով, Ալիեւը ընդհամենը պատերազմից օրեր առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ ըստ էության ասում է , որ իզուր եք եկել, եւ որ ինքը գիտի թե ինչպես կլուծի ԼՂ հարցը, ԱՄՆ դեսպանատունը հայտնի հայտարարությունն է տարածում, կոչ անելով իր քաղաքացիներին չմեկնել Արցախ, Տավուշ , Սյունիք եւ այլն, կար նաեւ « ռադիոպերեխվատ», որը ըստ երկրի ղեկավարի խոսքերի բավականին վստահելի էր թվացել։
Հիշեցնեմ, որ ժամանակին Ն.Փաշինյանը հայտարարում էր, որ մենք գիտեինք, որ ադրբեջանական կողմը հարձակվելու է , ուղղակի ժամը ու տեղը չգիտեինք, որից հետո, շաբաթներ անց հերքեց իր իսկ հայտարարծը ասելով, որ իստիտուտները ասում էին, որ կռիվ չի լինելու եւ այլն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել