Armenpress.am-ը գրում է․
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան կանցլեր Անգելա Մերկելին խնդրել Է կատարել պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի կազմվի նոր կառավարություն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին ամյդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Այդ խնդրանքն ստացվել Է հիմնական օրենքի 69-րդ պարագրաֆի երրորդ կետին համապատասխան՝ նկատի առնելով, որ այսօր անցկացվում Է 20-րդ գումարման Բունդեստագի սահմանադիր ժողովը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1066493.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել