168.am-ը գրում է․

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հոկտեմբերի 20-ին ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Իրանցի գործընկերոջ՝ Ահմադ Վահիդի հետ հանդիպմանը կողմերը վերջնական քննարկում են իրականացնելու Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել