Azatutyun.am-ը գրում է.
Իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խորհուրդ է տալիս Ռուսաստանի դեսպանատնից պարզել՝ ինչու է Արցախում իրավիճակը լարվել: «Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, ասեք` դուք երաշխավորում եք, ինչի՞ սենց եղավ», - «Ազատության» հետ զրույցում նշել է նա:
Վարչապետ Փաշինյանի թիմակիցը զարմացած է՝ ինչու է «Ազատությունը» Հայաստանի իշխանության հասցեով գնացել, ասում է՝ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է. «Ղարաբաղի անվտանգությունն իրենք են, երաշխավորը ռուսներն են անվտանգության: Այս հարցերը պիտի ռուսներին տանք, թե ինչի սենց եղավ»:
Կայքը հիշեցնում է, որ մինչդեռ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, երբ Ղարաբաղում սահմանի պաշտպանությունն անցավ ռուս խաղաղապահներին, վարչապետ Փաշինյանը վստահեցնում էր, թե Արցախի անվտանգության երաշխավորը շարունակելու է Հայաստանը լինել։