ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Ավագյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արսեն Ավագյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,– ասվում է հրամանագրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել