Ալլահշուքյուր Փաշազադե կոչվող անձն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չէ։
Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջան հորջորջվող կազմավորման պարագայում, այնպես էլ Կովկասի Մահմեդականների վարչությունը ևս արհեստածին է՝ հետևանք ստալինյան ժամանակների կրոնական քաղաքականության։
Այդ անձը չունի նաև շիայական բարձրագույն հոգևորականի աստիճան, ուստի իրավասու չէ նույնիսկ կրոնական հրովարտակ (ֆեթվա) արձակելու։
Ադրբեջանցի շիաների իրական հոգևոր առաջնորդներն այն այաթոլլահներն են, որոնք ընդօրինակման աղբյուր (պրսկ. մարջա՛-ե թաղլիդ) են և բնակվում են հիմնականում Իրանում ու Իրաքում։
Ըստ այդմ, Ալլահշուքյուր Փաշազադեն ուղղակի սովորական վարչության պետ է՝ Կովկասի Մահմեդականների վարչության պետը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4821319831239771
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել