Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի հետ «կառուցողական երկխոսության» (չակերտները՝ Խմբ.) օգտին: Նա հիշեցրել է, որ վերջերս հայտարարել էր Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, գրում է minval.az-ը:

«Նա (Նիկոլ Փաշինյանը) ևս ասաց, որ պատրաստ է: Ի՞նչ է սա նշանակում: Սա ցույց է տալիս, որ մեր օրակարգն արդեն ընդունվում է: Ոմանք կարող են անհանգստանալ այս կապակցությամբ: Սակայն գլխավորն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լինի հաշտություն, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Մենք սա ենք ուզում», - ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ «եթե հայկական կողմը նույնպես քաղաքական կամքը ցուցաբերի, երկու երկրները կկարողանան ինքնուրույն լուծել այդ հարցերը՝ առանց միջնորդների, և տարածաշրջանում կարող է երկարաժամկետ խաղաղություն հաստատվել»:

Ալիևը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի հաստատվել Գորիս-Կապան ճանապարհի որոշակի հատվածում:

«Որովհետև խորհրդային շրջանի քարտեզները դա ցույց են տալիս: Մենք մեր տարածքում ենք, և Հայաստանն այժմ դա հայտարարում է: Ինչ-որ մեկն ասում է, որ մենք խախտել ենք ինչ -որ մեկի սահմանները, սա ծիծաղելի է: Տարածաշրջանում սկսվում է նոր ժամանակաշրջան»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել